Հնգակողմ հանդիպումը տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում։
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ:
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին։ Դրանք համապատասխանում են ողջ Հարավային Կովկասի շահերին։ Այդ մասին Մոլդովայում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը, Մոլդովայում Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ, կհաստատեն հարաբերությունների կարգավորման քաղաքական կամքը։
Հայաստանն այսօր հնարավորություն ունի խուսափել Ադրբեջանի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելուց։ Դրա համար կան հիմնավոր պատճառներ, ինչը շատ հասկանալի և ընկալելի է բոլորի համար։
Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել հնգակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու դրույթները։
Բրյուսելն ակնկալում է Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների շարունակություն։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Միացյալ Նահանգները հույս ունի, որ Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն արդյունավետ կլինի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Քարտուղարը շեշտել է բանակցային գործընթացում Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման անհրաժեշտությունը՝ կոչ անելով զերծ մնալ առավելապաշտական նկրտումներից։